Սկսվել է Մոսուլի ազատագրումը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ մահապատժի են ենթարկել մոտ 300 հոգու:

Տեղեկությունը տարածել է   CNN-ը՝ Իրաքի հետախուզական ծառայության հայտարարության  վրա հիմնվելով: Ըստ տեղեկատվության՝ զինյալները հիմնականում սպանել են տղամարդկանց և երեխաների: Մինչ այդ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ իսլամիստները կենդանի վահան օգտագործելու նպատակով գերի են վերցրել հարյուրավոր ընտանիքներ: CNN-ի փոխանցմամբ՝ Մոսուլի մոտակայքում գտնվող երկու բնակեցված վայրից առևանգվել է 550 ընտանիք:

Իրաքի բանակը երկրի մեծությամբ երկրորդ՝ Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունները սկսել է հոկտեմբերի 17-ին: Ցամաքային ուժերին օդային օգնություն է ցուցաբերում միջազգային ավիացիան:

Թողնել պատասխան