«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գիա Բարամիձեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Որոշումը կայացրել է դատավոր Էկա Բարբաքաձեն։
Նիստում հայտարարությամբ է հանդես եկել նաև մեղադրյալը։ Նրա մեկնաբանությունը տարածել է «TV Պիրվելի»-ն։
«Անհարմար եմ զգում, որ ստիպված եմ արդարանալ, թե ես հայրենիքի դավաճան չեմ։ Եթե որևէ մեկը դարձել է քարոզչության զոհ, ցավում եմ նրանց համար, որ հավատացել են այդ քարոզչությանը` առանց դիտելու իմ հարցազրույցը»,- հայտարարել է Բարամիձեն։
Գիա Բարամիձեին ձերբակալել են «հայրենիքի դավաճանության», մասնավորապես՝ «սաբոտաժի» մեղադրանքով, և նրան սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում։ Պատճառը «Վրաստանի ծնունդը» հաղորդաշարում Աբխազիայի պատերազմի վերաբերյալ նրա արած հայտարարությունն է։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 3-ին, ժամը 14:00-ին։