Եկամուտների ծառայության և Ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարները հրաժարական են տվել․ այս տեղեկությունն առաջինը տարածել է «TV Պիրվելի»-ն։
Նոր ղեկավարներին ներկայացնելու են այսօր։
Հրաժարականների պատճառը նշված ծառայություններից չեն պարզաբանել։
«TV Պիրվելի»-ի տեղեկացմամբ՝ Միխեիլ Մաղլակելիձեն և Լևան Խարաբաձեն աշխատակիցներին հրաժեշտ են տվել երկու օր առաջ` ուշ գիշերին։
Լրատվամիջոցը գրել է, որ երկուսն էլ հրաժարականի պատճառ են նշել ընտանեկան խնդիրները։
Ի դեպ, Միխեիլ Մաղլակելիձեն պաշտոնավարում էր 2026 թվականի ապրիլի 27-ից, իսկ Լևան Խարաբաձեն` նույն տարվա մայիսի 1-ից։