Վրացի «օրենքով գողը» մեղադրվում է երգչուհի Շակիրայի և Պիքեի տունը կողոպտելու մեջ

Իսպանիայի ոստիկանությունը Բարսելոնայում ձերբակալել է վրացի այսպես կոչված «օրենքով գող» Գոչա Մաիսուրաձեին (մականունը Գոգիտա): Նա մեղադրվում է հանցավոր խմբավորում գլխավորելու և թանկարժեք տների, այդ թվում երգչուհի Շակիրայի և Բարսելոնայի ֆուտբոլիստ Ժերարդ Պիքեի տունը կողոպտելու մեջ: Այս մասին տեղեկացնում է տեղի լրատվամիջոցները:

Նշվում է, որ Մաիսուրաձեն ղեկավարել է տարբեր հանցավոր խմբեր, որոնք զբաղված են եղել բնակելի տների կողոպուտով:

«Խմբավորումները «Գոգիտային» են վերադարձրել գողացված ապրանքի վաճառքից ստացված գումարի 50 տոկոսը, իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվել, Մաիսուրաձեն նրանց պատժել է: Վենդետա, ծեծ, մարդկանց առևանգում՝ նրանց «Գոգիտան» այսպես է պատժում»,- գրում է Estrella Digital պարբերականը:

ֆուտբոլիստի և երգչուհու Բարսելոնայում գտնվող տանից առևանգել են թանկարժեք իրեր, և զարդեր: