Բալայանը Վրաստանում խոսեց ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թբիլիսիի Քորթյարդ Մարիոթ հյուրանոցում հանդիպում ունեցավ վրաստանյան մամուլի ներկայացուցիչների հետ: Վրաց հեռուստատեսությունների և առցանց մամուլի ներկայացուցիչներին Բալայանը ներկայացրեց հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նպատակը, ձևաչափը, կայանալիք միջոցառումներն ու արարողակարգային այլ մանրամասները:

Արտաքին գերատեսչության մամլո խոսնակը պատասխանելով լրագրողների հարցերին, կարևորեց Վրաստանի մասնակցությունը գագաթաժողովին։

«Շատ ուրախ եմ նշել, որ գագաթնաժողովին Վրաստանը հաստատել է իր մասնակցությունը՝ նախագահի մակարդակով»,- ասաց Բալայանը:

Անդրադառնալով հայ-վրացական համագործակցությանն ու հարաբերություններին, Բալայանը նշեց. «Հայաստանի և Վրաստանի միջև չկան և չեն կարող լենել խնդիրներ, կարող են լինեն հարցեր, որոնք մենք որոշում ու լուծում ենք ընդհանուր ուժերով»:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ամբողջական ասուլիսը դիտեք այստեղ: