Կախա Կալաձեն կյանքով լի քաղաք է խոստանում

Վրաստանում հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Թբիլիսիի քաղաքապետի իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն մայրաքաղաքի բնակիչներին խոստանում է, որ իր թիմը կլուծի իրենց խնդիրները: Սակայն ընտրողները պետք է հաշվի առնեն, որ Կալաձեն չի կարողացել պատշաճ կառավարել իր կողմից հիմանդրված «Պրոգրես» բանկը: Այս տողերով է սկսվում iFact հետաքննական պարբերականի հոդվածը՝ նվիրված Կալաձեի գործունեությանը: Հոդվածի համաձայն՝ Կալաձեն 2007 թվականին հիմանդրել է վերոնշյալ բանկը, որը իր ողջ գործունեության ընթացքում աշխատել է վնասով և ընդհանուր առմամբ 5.4 միլիոն լարի է կորցրել: Բանկը շահույթ է ունեցել միայն 2010 թվականին (354.000 լարի):
Kaladze-BidzinaԿախա Կալաձեն հայտնի ֆուտբոլոստ է: Խաղացել է Վրաստանի հավաքականում, Կիևի «Դինամո» և իտալական «Միլան»-ում: 2011 թվականից սկսած զբաղվում է քաղաքականությամբ: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում գլխավորել է «Վրացական երազանք» դաշինքի համամասնական ցուցակը: 2012 թվականի իշխանափոխությունից հետո, Կալաձեն զբաղեցրել է Էներգետիկայի նախարարի պաշտոնը, եղել է նաև առաջին փոխվարչապետ:
Հուլիսի 1-ին Թբիլիսիի «Մթածմինդա» այգում Վրաստանի վարչապետը ներկայացրեց իր կուսակցությունից քաղաքապետի թեկնածուին, ով միևնույն ժամանակ հանդիսանում է նաև «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղարը:
«Կախին ոչ միայն մեր կուսակցության, այլ մեր ողջ հասարակության մեջ աչքի ընկնող անհատականություն է: Այնտեղ՝ որտեղ եղել է Կալաձեն, հաղթանակ է արձանագրվել»,- հայտարարել էր Կվիրիկաշվիլին

1_1Կալաձեն գտնում  է, որ պետք է տնտեսական զարգացման համապարփակ ծրագիր ունենալ: Վրացական երազանքի քաղաքապետի թեկնածուն նախընտրական շրջանում լայն ուշադրություն է դարձնում մայրաքաղաքի էկոլոգիական վիճակին: Նրա խոսքով, շրջակա միջավայրի ախտոտման հիմնական խնդիրը տրանսպորտն ու շինարարությունն է: Կալաձեն խոստանում է ավելացնել զբոսայգիներն ու հանգստի գոտիները: Նախկին նախարարը գտնում է, որ էկոլոգիական իրավիճակը կբարելավվի ավտոմեքենաների  տեխզննումը պարտադիր դարձնելու արդյունքում:
Այս և նման մի քանի հայտարարություն Կալաձեի ընդդիմախոսները, մասնավորապես անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին պոպուլիզմ են որակում: Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի որոշմամբ, հաջորդ տարվանից Վրաստանում կսկսի գործել պարտադիր տեխզնման մասին օրենքը: Կալաձեն, իր իրավասություններին չվերաբերով նման հայտարարություն էր արել նաև «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում, երբ հայտարարել էր, թե «իր ընտրվելու դեպքում մայրաքաղաքի աշակերտները կշարունակեն անվճար գրքեր ստանալ», չնայած նրան, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն է հանրակրթական հաստատություններին գրքեր տրամադրող գերատեսչությունը:

archi-nutsubidze-300x225Կախա Կալաձեի մեկ այլ խոստում-հայտարարություն վերաբերում է անկանոն շինարարությանը, ինչին` թեկնածուի խոսքերով «պետք է վերջ դրվի»: Նա գտնում է, որ Թբիլիսիում պետք է խստացնել շինթույլտվություն տրամադրելու գործընթացը: Ուշագրեվ է, որ ինքը Կալաձեն եւս ներգրավված է շինարարության ոլորտում: Այսպես, iFact.ge-ի կողմից իրականացված լրագրողական հետաքննությունը պարզվել է, որ Կալաձեն քաղաքապետարանից շինարարության թույլտվություն է ստացել և 8 հարկանի շենք կառուցել այն վայրում, որտեղ եռահարկ շենքերից բարձր շինություններ կառուցել չի թույլատրվում:

Թբիլիսիի Նուցուբիձե փողոցում նախկին նախարարը հողատարածք է գնել 2011 թվականին, վճարելով 229 հազար ԱՄՆ դոլար: Շինարարության թույլտվությունը ստանալուց հետո՝ 2016 թվականին, Կալաձեն նշված հողատարածքը վաճառել է «Արքի գրուփ» ընկերությանը, 38 հազար լարիով: Նշված թիվը սխալմունք է որակել քաղաքապետի թեկնածու Կալաձեի՝ հանրային կապերի պատասխանատու Իրակլի Գափրինդաշվիլին: Նրա պմդմամբ, հանրային ռեեստրում թիվը սխալ է գրված. «380 հազար լարիի փոխարեն 38 հազար են գրել, տեխնիկական սխալ է»,- հայտարարել է Գափրինդաշվիլին: Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է իր խոսքերը հաստատող որևէ փաստաթուղթ ներկայացնել:

Կալաձեի նախընտրական ծրագիրը կազմված է 7 հիմնական կետից.
. Քաղաքի զարգացման քաղաքականություն
. Տրանսպորտային քաղաքականություն
. Էկոլոգիական քաղաքականություն
. Սոցիալական քաղաքականություն
. Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության քաղաքականություն
. Տնտեսական քաղաքականություն
. Կառավարման քաղաքականություն

Քաղաքի զարգացման ռազմավարության անկյունաքարը Կալաձեն համարում է, հողերի կառավարման ծրագրի առկայությունը, ինչը կկարգավորի մայրաքաղաքի «քաոտիկ զարգացումն ու շինարարությունը»: Նախընտրական ծրագրի համաձայն՝ տրանսպորտային նոր միջացնքներ են ստեղծվելու և զարգանալու է հասարակական տրանսպորտը, բարելավվելու են մետրոյի կայարանները, թարմացվելու են ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Խցանումներից զերծ մնալու համար, իշխանական թեկնածուն խոստանում է  ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիների մոնիտորինգ և «տուգանքների արդար համակարգ»:

a1504696477Տնտեսական տեսանկյունից, Կալաձեն խոսում է գիշերային տնտեսության զարգացման մասին: Ինչ վերաբերում է կառավարմանը, ապա Կալաձեն խոստանում է՝ վերլուծել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ծառայությունները, ինչից հետո կառավարման նոր համակարգ կստեղծվի, ինչը` արդյունավետ կդարձնի քաղաքապետարանի գործունեությունը: Թեկնածուն նաև խոստանում է ավելացնել Թբիլիսիի բյուջեն:
Կախա Կալաձեն ընտրություններին մասնակցում է 41 համարի ներքո: Նրա կարգախոսն է՝ «Կյանքով լի քաղաք»:

Թողնել պատասխան