Իվանիշվիլին խոսել է «Ռուսթավի 2»-ի մասին

Այսօր «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրատվամիջոցների հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարել «Ռուսթավի 2»-ին։ Հիշեցնենք՝ հեռուստաընկերությունը նկարահանող խումբ չի ուղարկել հանդիպմանը։

«Հարձակում են ընկալել իմ հայտարարությունը և փորձում են այն լրատվամիջոցների վրա ճնշում ներկայացնել, ինչն իրականությանը չի համապատասխանում»,-ասել է Իվանիշվիլին՝ մեկնաբանելով հոկտեմբերի 23-ին «Ռուսթավի 2»-ի լրագրողի հետ զրույցը։ Իշխող կուսակցության ղեկավարը ասել է, որ լրագրողի կամ հեռուստաընկերության նկատմամբ որևէ սպառնալիք չի հնչեցրել, այլ խորհուրդ է տվել պահպանել պրոֆեսիոնալ լրագրության համընդհանուր չափանիշները:

«Պետք է լսելի դարձնել տարակարծությունը, հեռուստատեսությունը չպետք է փակվի, սակայն այն ապատեղեկատվություն չպիտի տարածի»,-նկատել է նա:

Իվանիշվիլին նաև նշել է, որ հասարակության որոշ հատվածը «Ռուսթավի 2» է դիտում, սակայն, սուտ տեղեկատվություն է ստանում։ «Սա լավ չէ հասարակության ու երկրի զարգացման համար»,- ասել է Իվանիշվիլին։