Սարալիձեի ձերբակալությամբ բողոքի ակցիաները չեն ավարտվի. Կիլաձե

«Իշխանությունները պատրաստվում են ընտրությունների զանգվածային կեղծումներին և վախենում են Ռուսթավելի պողոտայում բողոքող որդեկորույս ծնողներից»,- այսպես է «Քրոնիկա Պլուս» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեն մեկնաբանել Խորավա փողոցում անցյալ տարի սպանված դպրոցական Դավիթ Սարալիձեի հոր՝ Զազա Սարալիձեի ձերբակալությունը։

Կիլաձեի խոսքով, սպանվածների ծնողների կողմից անցկացվող բողոքի ակցիան չի  դադարելու, քանի դեռ արդարություն չի հաստատվել:

«Նրանք առավելագույնս փորձում էին խուսափել սադրանքներից: Ոստիկանությունը շաբաթներ շարունակ ուժ էր կիրառում: Եթե իշխանությունները կարծում են, որ Զազա Սարալիձեի ձերբակալությամբ որդեկորույս ծնողների բողոքը կմարի, սխալվում են: Արդարություն պետք է հաստատվի, պետք է պատասխան տրվի հարցին, թե ով է սպանել Դավիթ Սարալիձեին»,- հայտարարել է Կիլաձեն:

Հիշեցնենք, որ Զազա Սարալիձեին ձերբակալել էին Ռուսթավելի պողոտայում, երբ վրաններ կառուցելու ժամանակ ընդհարում էր տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև: Փոխանցում է Rustavi2-ը: