Կենսաթոշակային հիմնադրամի ընդհանուր ակտիվները գերազանցել են 10 մլրդ լարին

2026 թվականի սեպտեմբերին Կենսաթոշակային հիմնադրամի ընդհանուր ակտիվները գերազանցել են 10 միլիարդ լարին, հայտնել է Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամի ներդրումային ծառայության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Աննա Նաճկղեբիան Interpressnews.ge-ի հետ զրույցում:

Նրա խոսքով` 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կուտակային կենսաթոշակային ծրագրի մասնակիցների թիվը կազմում է 1,769 միլիոն մարդ։

Վրաստանում արդեն 7 տարի գործում է այս համակարգը։ Նաճկղեբայի խոսքով` 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կուտակային կենսաթոշակից արդեն օգտվել է 35,793 մարդ, և նրանց ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 185 միլիոն լարի: