Վրաստանում միջին աշխատավարձի 10.1 տոկոս աճ է գրանցվել

2020 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում Վրաստանում միջին ամենամսյա աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից բարձր է 10,1 տոկոսով՝ 110 լարիով և կազմում է 1 202,7 լարի: Այս մասին տվյալները հրապարակել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը՝ Geostat-ը:

Geostat-ի հրապարակման համաձայն՝ անցած տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ, աշխատավարձերի աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում: Միջին աշխատավարձերն ըստ ոլորտների բաշխվել են հետևյալ կերպ՝

  • ֆինանսական և ապահովագրման ոլորտ՝ 2596,4 լարի (տարեկան աճը՝ 37,1 տոկոս)
  • տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 1 887,9 լարի (տարեկան աճը՝ 7,8 տոկոս)
  • մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 1 794,8 լարի (տարեկան աճը՝ -0,2 տոկոս)
  • շինարարություն՝ 1 703,0 ( տարեկան աճը՝ 9,5 տոկոս)                                             Geostat-ի հրապարակած տվյալների համաձայն՝ գործունեության տեսակների գրեթե բոլոր ոլորտներում 2020 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում տղամարդկանց աշխատավարձը գերազանցել է կանանց աշխատավարձին: Նշված ժամանակահատվածում կանանց միջին աշխատավարձը կազմել է 960,4, իսկ տղամարդկանցը՝ 1 423,9 լարի: Աշխատավարձերի տարեկան աճը համապատասխաբար՝ 84,3 և 129,8 լարի է կազմել: