Մառնեուլիի փակ շուկան վերաբացվել է

Որոշ սահմանափակումներով ու փոփոխություններով վերաբացվել է Մառնեուլիի կենտրոնական շուկան: Ներքին տարածքում վերականգնվել են տաղավարները, տեղադրվել են ձեռքերն ախտահանելու համար նախատեսված հարմարանքներ: Շուկայի մուտքերի մոտ հաճախորդները թերմոսկրինինգի են ենթարկվում: Առևտրականները Մառնեուլի ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել են, որ միակ խնդիրն այն է, որ չեն կարողանում տեղավորել վաճառելու ենթակա ողջ ապրանքը, քանի որ սահմանափակումների պատճառով տարածքում նախատեսված չէ պահեստի առկայություն:

«Օրվա ընթացքում չվաճառված ապրանքը որտե՞ղ պահենք, փաստացի ամեն օր ստիպված ենք տաքսու համար գումար ծախսել այս ամենը դարձյալ տուն տանելու համար»,- ասել է առևտրականներից մեկը:

Հունիսի 15-ին վերաբացվող շուկան ուսումնասիրել են Վրաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի ազգային գործակալության և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները: Գյուղատնտեսության փոխնախարարը հայտարարել է, որ Մառնեուլին պետք է խիստ վերահսկողության ենթարկվի:

Հիշեցնենք, Մառնեուլիում 2 ամսվա ընթացքում խիստ կարանտինային ռեժիմ էր հայտարարված: