Կառավարության շենքում են ԱՄՆ-ի, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դեսպանները

Վրաստանի գործընկեր երկրների դեսպանները  կառավարության շենք են այցելել Վրաստանի կառավարության նախօրեի հայտարարությունից հետո։

Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ այս պահին ընթանում է Վրաստանի վարչապետի և օտարերկրյա դիվանագետների հանդիպումը։

Ավելի կոնկրետ՝ կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հանդիպում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դանիգանի, Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնի և ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պավել Հերչինսկու հետ։

Նախօրեին վարչապետի տարածած հայտարարությունը, որին դեմ էին դուրս եկել Վրաստանի քաղաքացիական հասարակության մեծ մասը, մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում: Վարչապետը դեսպաններին ու դիվանագետներին մեղադրել էր երկրի ներքին խնդիրներին միջամտելու ու ընդդիմության դերը ստանձնելու մեջ:

Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:

Այսօր՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ մի քանի բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «ռուսական օրենքի», որն օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» է անցկացվել

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության

Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-նՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին: