Լուկա Էխվաիան` Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Լուկա Էխվաիան։

Ըստ հաղորդագրության, նա տարբեր ժամանակներում զբաղեցրել է Վրաստանի նախագահի արտաքին հարցերով խորհրդականի և օգնականի պաշտոնները։

«Լուկա Էխվաիան միջազգային հարաբերությունների հետազոտող և մասնագետ է։ Կովկասի համալսարանի պետական կառավարման դպրոցում նա ստացել է միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան, իսկ Բոլոնիայի համալսարանում՝ քաղաքական գիտությունների ֆակուլտետի մագիստրոսի աստիճան։

Նա նաև եղել է Լայպցիգի համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների դոկտորանտուրայի՝ գլոբալ և տարածաշրջանային հետազոտությունների ուղղության դոկտորանտ, իսկ ավելի ուշ՝ Կովկասի միջազգային համալսարանի քաղաքագիտության դոկտորանտ»,- նշված է հաղորդագրության մեջ։