Վրաստանի ոստիկանները բնակարաններ կստանան․ Գախարիա

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բնակարանաշինության նոր ծրագիր է սկսում: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Գիորգի Գախարիան:

«Սոցիալական բաղադրիչը ընդլայնելու համար սկսում ենք բնակարանաշինության նոր ծրագիր, որը ներառում է Թբիլիսին, Բաթումին, Քութայիսին, Զուգդիդին և Ռուսթավին: Սրանով յուրաքանչյուր ոստիկանի համար կավելանա սոցիալական երաշխիքը: Վստահ ենք, որ նման ծրագրերը ՆԳՆ կբերեն բազմաթիվ երիտասարդների»,- հայտարարել է Գախարիան:

Թողնել պատասխան