Վրաստանի ոստիկանների աշխատավարձը կբարձրանա. Գախարիա

Հուլիսի 1-ից Վրաստանի ոստիկանների աշխատավարձը կբարձրանա։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Գիորգի Գախարիան։

Գախարիայի խոսքով, 13 հազար 200 ոստիկանների աշխատավարձը կավելանան 250 լարիով: Ըստ նրա, աշխատավարձի ավելացումը հնարավոր է դարձել նախարարությունում վարչական ծախսերի նվազեցմամբ:

«Մենք այս քայլին ենք գնում վերջին կես տարվա ընթացքում համակարգում ունեցած բյուջետային խնայողությունների հաշվին։ Ավելի քան 500 պաշտոն է չեղարկվել։ Այս ամենը  թափանցիկության, ինչպես նաև աշխատավարձի բարձրացման  հնարավորություն է տվել»,- հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Գախարիան, ով ընդգրկված է վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեի կառավարության նոր կազմում։

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի խորհրդարանում լսում են Բախտաձեին և նրա  թիմի անդամներին:

Թողնել պատասխան