Կորոնավիրուսը Վրաստանում. մարտի 21-ի տվյալները

Մարտի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 368 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 642 242-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 225 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 599 511։

Վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 16 671:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 6.25%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.23%, վերջին 7 օրվանը՝ 5.42%: