Թբիլիսիում փնտրում են արջի քոթոթին

Tiny black bear cub (Ursus americanus) --- Image by © John E Marriott/All Canada Photos/Corbis

 

Անցած ողջ  գիշերվա ընթացքում Թբիլիսիում փնտրում էին արջի քոթոթին: Քաղաքի կենդանիների վերահսկողության ծառայության տնօրեն Թեմուր Փխալաձեի փոխանցմամբ, թեժ գիծ է զանգահարել Իկալթո փողոցի բնակիչներից մեկը՝ վստահեցնելով, թե արջի քոթոթ է տեսել: Դեպքի վայր է ժամանել փրկարարական ջոկատը, սակայն ողջ գիշերվա ընթացքում  այդպես էլ չի հաջողվել գտնել արջին։

Կենդանաբանական այգուց տեղեկացրել են, որ տարծքից կենդանիների փախուստ չի գրանցվել: Տեղեկացնում է «apsny.ge»-ն:

Թողնել պատասխան