Առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Վրաստանի ավտոճանապարհներին

Վրաստանում  ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ճանապարհի Գուդաուրի-Կոբա հատվածում արգելված  է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավելի  նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս հատվածում մնացած ավտոմեքենաների  երթևեկությունն ազատ է: Այս մասին տեղեկացնում է  Վրաստանի տարածքային  կառավարման և զարգացման  նախարարության ավտոճանապարհային վարչությունը։

Այս պահին Գուդաուրի-Կոբա ճանապարահատվածում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ:

Տեղեկատվության համաձայն, երթևեկությունը սահամանփակվել է  նաև Քութաիսի-Բաղդաթ-Աբասթուման-Բենարա ճանապարհի Սաիրմե-Աբասթուման հատվածում:

Թողնել պատասխան