Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան կայցելի Վրաստան

Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան մարտի 29-30-ը կայցելի Վրաստան, հայտնում է Վրաստանում Շվեդիայի դեսպանությունը։

Հաղորդագրության համաձայն, արքայադուստր Վիկտորիային կհյուրընկալի Վրաստանի նախագահը և Եվրամիության դիտորդական առաքելությունը։

Նշվում է, որ Վրաստան կատարած իր այցով թագաժառանգ արքայադուստրը կընդգծի երկու երկրների և ժողովուրդների միջև երկարամյա բարեկամությունն ու գործընկերությունը:

«ԵՄ-ում Շվեդիայի նախագահության առաջնահերթություններից է շեշտել ԵՄ քաղաքացիական ճգնաժամերի կառավարման կարևորությունը և ուժեղացնել ԵՄ քաղաքացիական «Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն» (CSDP) առաքելությունները:

Վրաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես ԵՄ քաղաքացիական CSDP առաքելությունները կարող են օգնել կայունության ապահովմանը, անվտանգության խթանմանը և վստահության ամրապնդմանը այն երկրներում, որտեղ նրանք գործում են»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։