Վրաստանի պետական ​​արտաքին պարտքն աճել է

Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մեկ տարում Վրաստանի պետական ​​արտաքին պարտքն աճել է 136,652 մլն դոլարով:

Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ 2023 թվականի փետրվարի դրությամբ Վրաստանի պետական ​​արտաքին պարտքը գերազանցել է 8,264 մլրդ դոլարը, ընթացիկ փոխարժեքով՝ 21,712 մլրդ լարի։ 2022 թվականի փետրվարի դրությամբ պարտքի չափը կազմել է 8,127 մլրդ դոլար կամ այն ​​ժամանակվա փոխարժեքով 25,635 մլրդ լարի։

Ըստ տվյալների՝ 2023 թվականի հունվարին պետական ​​արտաքին պարտքը կազմել է 8,436 մլրդ դոլար կամ այն ​​ժամանակվա փոխարժեքով 22,281 մլրդ լարի։

2023 թվականի փետրվարի դրությամբ պետության խոշորագույն վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը (ADB), Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Զարգացման միջազգային բանկը (IBRD):

Մասնավորապես, EIB-ին պարտքը կազմում է 908,975 մլն դոլար, IBRD-ին պետության արտաքին պարտքը գերազանցում է 1,299 մլրդ դոլարը, իսկ ADB-ին՝ 2,064 մլրդ դոլար։