Դեսպանատները պաշտպանված են… Պետք է գտնել նրանց հավաքատեղիները, եթե պետք է՝ Վրաստանում էլ կանենք. Ահմեդ Չատաև (ձայնագրություն)

Palitranews-ի եթերում հրապարակվել է միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող Ահմեդ Չատաևի՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Աբու Ջիհադին ուղարկված ձայնային հաղորդագրությունը, որտեղ Չատաևը Աբու Ջիհադին՝ նույն ինքը Իսլամ Ատաբաև, տեղեկատվություն է փոխանցում կոնկրետ վայրերի մասին, որտեղ պետք է իրականացվեն հարձակումներ ամերիկացիների վրա, այդ թվում՝ Վրաստանում:

Պետական ​​անվտանգության ծառայությունը դեռ ամիսներ առաջ հաղորդել էր, որ նոյեմբերի 22-23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ սպանված, ազգությամբ չեչեն Ահմեդ Չատաևի համակարգչից աուդիո ձայնագրություններ են գտնվել: Ըստ արձանագրությունների, Չատաևը և նրա հանցակիցները պատրաստվում էին իրականացնել ահաբեկչական գործողություններ, ընդ որում՝ Վրաստանում և Թուրքիայում: Նրանց նպատակն էր խոչընդոտել դիվանագիտական ​​առաքելություններին:

Ձայնագրությունը՝ հետևյալ հղումով Palitranews

Թողնել պատասխան