Կորոնավիրուսը չի նահանջում. ԱՀԿ-ն արտակարգ դրություն է հայտարարել

«Հայտարարվում է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն հանրային առողջապահության ոլորտում», — հայտարարել կազմակերպության գլխավոր տնօրեն Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում։ Ըստ նրա, վարակը կնահանջի, եթե երկրները դրա վաղ փուլում կանխելու միջոցներ ձեռնարկեն, մեկուսացնեն հիվանդներին։

Կազմակերպությունը ապրանքի տեղաշարժն արգելելու խորհրդատվություն չի տալիս։

Վարակից մահերի թիվը հասել է 170-ի։ Չինաստանի սահմաններից դուրս վարակի 98 դեպք է գրանցվել, այլ երկրներում մահվան դեպքեր չկան։