Տեսանյութ. Լարին կրկին արժեզրկվել է

Վրացական լարին շարունակում է արժեզրկվել: 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը երկրում կազմում է 3.4118 լարի:

Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն, այսօրվա առքուվաճառքի արդյունքում ԱՄՆ դոլարի արժեքը կազմել է 3.4118 լարի: Փոխարժեքը, որը գործում էր մինչ այսօր` կազմում էր 3.3846 լարի, հետևաբար, դոլարի փոփոխությունը ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0.0272 լարի:

Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 4.0044 լարի: Եվրոյի փոփոխությունը կազմել է 0.0204 լարի: