Տրանսպորտային փոփոխություններ ապրիլի 1-ից

Թբիլիսիում ապրիլի մեկից տրանսպորտային սխեմայի նոր համակարգ է մտնելու ուժի մեջ։ Փոփոխությունը կապված է նոր, կապույտ միկրոավտոբուսների սակագնի հետ:

Փոփոխությունների համաձայն, 300 կապույտ միկրոավտոբուսով ճանապարհորդությունը 80-ի փոխարեն 50 թեթրի կարժենա և ենթադրվում է, որ մեկ անգամ ստացած տոմսով ուղևորը ժամ ու կես էլ կարող է անվճար օգտվել մետրոյից, ավտոբուսից ու միկրոավտոբուսից։

Այսուհետ ուղևորները միկրոավտոբուսից կսկսեն օգտվել այնպես, ինչպես ավտոբուսից և մետրոյից:

Մինչև 2021թ. ավարտը Թբիլիսիի տրանսպորտային պարկը կհամալրվի 1000 միկրոավտոբուսով. դեղին երթուղային տաքսիներին կփոխարինեն կապույտ միկրոավտոբուսները:

Ըստ քաղաքապետի՝ տրանսպորտային քաղաքականության համաձայն, մայրաքաղաքում կգործի ընդամենը 1000 նոր միկրոավտոբուս, իսկ մնացած երթուղիները սպասարկելու են 8 մետրանոց ավտոբուսները: