Մարտի 16-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  275 685 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է  29 652 թեստավորում, որից 22 203-ը հակամարմինների թեստով, 7 449-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս  128 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 268 693 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 658:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1,81%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1,52%, վերջին 7 օրվանը՝ 1,45%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 290
  • Աջարիա — 18
  • Իմերեթի — 79
  • Քվեմո Քարթլի — 28
  • Շիդա Քարթլի — 29
  • Գուրիա — 16
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 23
  • Կախեթի — 37
  • Մցխեթա Մթիանեթի — 6
  • Սամցխե-Ջավախեթի — 3
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 8: