Զատկի տոնին ընդառաջ դպրոցներում դասավանդումը կդադարեցվի

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Վրաստանի հանրակրթական դպրոցներում ապրիլի 14-ին՝ կարմիր ուրբաթին, և ապրիլի 17-ին՝ մեռելոցին, դասավանդումը կդադարեցվի:

Դպրոցներում դասավանդումը կվերսկսվի ապրիլի 18-ից՝ երեքշաբթի օրվանից:

Նշենք, որ դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը մեկնարկել է հունվարի 16-ին: 2022-2023 ուսումնական տարվա գարնանային արձակուրդը մեկնարկել էր մարտի 8-ին և ավարտվել մարտի 14-ին, ըստ այդմ՝ դասավանդումը վերսկսվել էր մարտի 15-ին:

Ի դեպ, 2022-2023 ուստարին 2-րդից 11-րդ դասարանցիների համար կավարտվի հունիսի 15-ին: Առաջին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն 2023 թվականի մայիսի 25-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 19-ին:

Հարկ է նշել, որ երկրորդ կիսամյակում կա, ընդհանուր առմամբ, 97 ուսումնական օր (1-ին դասարանցիների համար՝ 83 օր, 12-րդ դասարանցիների համար՝ 79 օր):

Հիշեցնենք. այս տարի Վրաց Ուղղափառ եկեղեցին Սուրբ Զատիկը նշում է ապրիլի 16-ին:

Դպրոցներում երկրորդ կիսամյակի արձակուրդի օրերը