Նախագահականը մշակում է արտասահմանում վրացի ուսանողների տվյալների բազան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել Դավիթ Տվիլդիանիի անվան բժշկական համալսարանի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: Ըստ տարածած հայտարարության, Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորելով ներկաներին, նշել է, որ Վրաստանում բժշկության ոլորտը ժողովրդի գենետիկայում է:

Նախագահի հայտարարությամբ, կարևոր է նաև արտասահմանում ուսում ստացող վրացի ուսանողների հետ կապ պահպանելը, այդ պատճառով նախագահի աշխատակազմը արդեն աշխատում է հիշյալ ուսանողների տվյալների բազայի ստեղծման վրա:

«Հարկավոր է իմանալ՝ ով է գնացել, ով է վերադարձել, ով է արտասահմանում շարունակելու գործունեությունը: Համոզված եմ, որ Վրաստանը մոտ ապագայում կվերադարձնի իր տեղը համաշխարհային քարտեզի վրա՝ դառնալով բժշկական ոլորտում առաջատար երկրներից մեկը»,- նշել է Զուրաբիշվիլին: