Երթևեկության սահմանափակումներ Սամգորիում

Թբիլիսիում նախատեսվող շինարարական աշխատանքների պատճառով աստիճանաբար կսահմանափակվի Սամգորի թաղամասի Ծնորիսկղալի և Կալոուբանի փողոցների երթևեկությունը։ Շինաշխատանքաները կիրականացվեն Georgian Water and Power ընկերության կողմից։

Քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարածքում սահմանափակումը կգործի ապրիլի 20-ի ժամը 09:00-ից մինչև հուլիսի 17-ը, ժամը 18:00-ն։