Ռուս սահմանապահները գողացել են գյուղացիների նախիրը

Ռուս սահմանապահները գողացել են Գորիի շրջանի Ծիթելուբանի գյուղի բնակիչների նախիրը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Գյուղի բնակիչների տեղեկությամբ, ռուս սահմանապահները հատել են շփման գծի տարածքը, երբ հովիվը մոտակայքում արածացնում էր անասուններին, նախիրը քշել են սահմանի մյուս կողմ:

Դեպքի վերաբերյալ գյուղի բնակիչները արդեն տեղեկացրել են պատկան մարմիններին: