Զուրաբիշվիլին Վրաստանում Ռուսաստանի շահերն է պաշտպանում. Էլիսաշվիլի

Թբիլիսիի սակրեբուլոյի նախկին անդամ Ալեկո Էլիսաշվիլին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրություններում աջակցելու է Դավիթ Ուսուփաշվիլիին։

Նա նշել է, որ իր թեկնածությունը չի առաջադրել ֆինանսների բացակայության պատճառով:

Անդրադառնալով նախագահի մյուս թեկնածուներին, նա իշխող «Վրացական երազանքի» կողմից սատարվող Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել է խայտառակ թեկնածու: «Զուրաբիշվիլին Վրաստանում Ռուսաստանի շահերն է պաշտպանում, երկրի համար վտանգավոր է նրան նախագահ ընտրել»,-ասել է Էլիսաշվիլին։