Մեկնարկում է Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը

Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) փոխանցմամբ՝ Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը կանցկացվի հունվարի 9-13-ը։

Քննական կենտրոնի հասցեի, թեստավորման օրվա և ժամի մասին մանրամասն տեղեկություն նշված է աշակերտներին ուղարկված քննական հրավիրատոմսերի վրա, որոնք աշակերտներին կտրամադրվեն դպրոցի տնօրինության կողմից։

Ի դեպ, օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է երկու քայլով:

  • I քայլի գրանցումը սկսվում է 09:30-ին, իսկ թեստավորումը՝ 10:00-ին,
  • II քայլի գրանցումը` ժամը 14:30-ին, իսկ թեստավորումը կսկսվի ժամը 15:00-ին: Ուշացման դեպքում ուսանողը չի ընդունվի քննությանը։

Գրանցման պահին պետք է ներկայացնել դպրոցի կողմից տրված հրավիրատոմսը և անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր կամ լուսանկարչական վկայական, որը տրվում է դպրոցի տնօրինության կողմից։

Ըստ NAEC-ի՝ եզրափակիչ փուլ անցնելու իրավունք կստանա այն աշակերտը, ով կհավաքի համապատասխան առարկայի թեստի առավելագույն միավորի առնվազն 50 տոկոսը և կընդգրկվի համապատասխան դասարանի և առարկայի վարկանիշային ցուցակի առաջին հիսուն մասնակիցների մեջ։

Օլիմպիադայի ժամանակացույցը` ստորև.

Հունվարի 9

  • ժամը 10:00՝ վրացերեն լեզու, գրականություն, ինչպես նաև վրացերենը՝ ոչ վրացալեզու հանրակրթական ուսումնական հաստատության աշակերտների համար,
  • ժամը 15:00՝ պատմություն:

Հունվարի 10

  • ժամը 10:00՝ քիմիա,
  • ժամը 15:00՝ աշխարհագրություն:

Հունվարի 11

  • ժամը 10:00՝ մաթեմատիկա,
  • ժամը 15:00՝  անգլերեն:

Հունվարի 12

  • ժամը 10:00՝ ֆիզիկա,
  • ժամը 15:00՝  կենսաբանություն:

Հունվարի 13

  • ժամը 10:00՝ ռուսերեն,
  • ժամը 12:30՝ գերմաներեն,
  • ժամը 15:00՝ ֆրանսերեն:

Ի դեպ, 2022-2023 ուստարվա Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլի համապատասխան առարկայի գրանցումը կսկսվի քննության ժամից կես ժամ առաջ։

Հիշեցնենք. Ազգային ուսումնական օլիմպիադայի առաջին փուլը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ին: