Կորոնավիրուսն ու նախատոնական Վրաստանը. հարցում Թբիլիսիում

Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով գործող սահմանափակումներից որոշները մեղմացվել են: Նպատակը՝ տոն օրերին բնակչությանը թույլ տալ առևտրի կենտրոններից գնումներ կատարել, պատրաստվել Նոր տարվան: Մեղմացումները միանշանակ չեն ընդունվել հանրության կողմից. Չնայած վարակաբանները հորդորում են տոները համեստ կերպով նշել նեղ շրջանակներում, Թբիլիսիի մարդաշատ փողոցները լի են նախատոնական եռուզեռով։ Ռիսկ կա կորոնավիրուսով վարակման առանց այն էլ բարձր ցուցանիշն ավելի բարձրացնելու. Սահմանափակումների ու տոների անհամատեղելիության մասին խոսել ենք անցորդների հետ։