Վարորդական իրավունք ստացողների թիվը նվազել է

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հրապարակել է վարորդական վկայականների տրամադրման վիճակագրական տվյալները:

ՆԳՆ փոխանցմամբ՝ Վրաստանում վարորդական իրավունքի գործնական քննությունն իրական պայմաններում անցկացնելու պարտավորության ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսում տրվել է 3 529 վարորդական վկայական։ Մասնավորապես, մայիսին՝ 2 188, հունիսին՝ 556, իսկ հուլիսին՝ 785:

Ինչ վերաբերում է մինչ այս կանոնի կիրառումը առկա տվյալներին, ապա վիճակագրությունն ունի հետևյալ տեսքը.

  • հունվար՝ 3 340,
  • փետրվար՝ 5 216,
  • մարտ՝ 5 722,
  • ապրիլ՝ 5 357։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 25-ից վարորդական վկայական ստանալ ցանկացողները պետք է գործնական թեստ հանձնեն թե՛ սովորական, թե՛ իրական երթևեկության պայմաններում։