Ախալքալաքում մեկնարկել է ամանորյա ծրագիրը

Լուսանկարը՝ Ախալքալաքի քաղաքապետարանի
Ախալքալաքի քաղաքապետարանը տեղեկություն է հրապարակել այսօր՝ դեկտեմբերի 26-ին Ախալքալաքում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ:
Ըստ տեղեկության՝ միջոցառումները կկայանան Ախալքալաքի Թամար Թագուհու փողոցում և Կենտրոնական այգում:
Նշվում է, որ ամանորյա ծրագրը մեկնարկել է 14:00-ին, որի ընթացքում մինչև՝ 18:00-ն, տեղի կունենա տեղական արտադրանքի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև տաք գինի ու տաք ըմպելիքներ կլինեն։
Նույն ժամանակահատվածում կկայանա նաև մանկական խաղեր, դեմքի նկարչություն, ներկա կլինեն հեքիաթների հերոսներ, և Ձմեռ պապը նվերներ կբաժանի:
«15:00-16:00՝ մանկական ժամանցային ծրագիր և տարբեր խաղեր, 16:00-17:00՝ տեղի արտիստների համերգ, 16:00-17:00՝ հեքիաթի հերոսների հանդիսավոր երթ, 18:00-19:30 — Թեմուր Թաթարաշվիլի, Թեմուր Կվիթելաշվիլի, Գիորգի Էլիզբարաշվիլի, խումբ «Բանի» և  19:30-ին՝ տոնական հրավառություն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: