Խորհրդարանի առաջին նիստը ուղեկցվում է բողոքի ակցիաներով. լուսանկարներ

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց «Ամոթ է» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում:

Ակցիայի մասնակիցները խորհրդարանի բոլոր մուտքերի դիմաց են հավաքվել և սուլոցներով ու վանկարկումներով բողոքում են Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ:

Ցուցարարների հետ է նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Էլենե Խոշտարիան: Պատգամավորի խոսքով նա ցանկանում է իր հետ ակցիայի մասնակիցներին ներս տանել:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելու է խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Այսօրվա նախատեսվող լիագումար նիստին պետք է ներկայացվի նոր վարչապետը, կառավարության կազմը և ծրագիրը, սակայն դեռևս այն չի մեկնարկել: