Երկրաշարժ Ճապոնիայում

Ճապոնիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը խլել է  մեկ տասնյակ մարդու կյանք, տուժել է  250 հոգի:

Ինչպես հաղորդում է  BBC  լրատվականը,  ստորգետնյա ցնցումները վնասել են  բնակելի տներ և էլեկտրասնուցման լարեր:  Ըստ Ճապանոիայի  իշխանությունների` փլատակների տակ դեռևս կարող են մարդիկ լինել:  Հազարավոր մարդիկ լքել  են իրենց տները: Կյուսյու կղզու  Մասիկի քաղաքի բազմաթիվ բնակիչներ գիշերը փողոցում են անցկացրել:

6.4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է 10 կմ խորության վրա` տեղական ժամանակով 21:30-ին,  40 րոպե անց  ցնցումները երկու անգամ կրկնվել են:

Ցունամիի վտանգի մասին հայտարարություն չկա: Չի հաղորդվում նաև կղզում միջուկային ռեակտորների  վնասվածքների մասին:

Թողնել պատասխան