Նախագահը պատրաստվում է մեկնել եվրոպական մի շարք երկրներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարին պատրաստվում է այցելել մի շարք եվրոպական երկրներ, ինչպես նաև Վրաստանի շրջաններ:

«Եկող ամսվա ծրագիրը ներառում է այցեր եվրոպական մի շարք երկներ` Ֆրանսիա, Գերմանիա: Ինչ վերաբերում է երկրի շրջաններ այցին, ամսվա սկզբին կլինեմ Քութայիսիում»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է մեկնել նաև Աֆղանստան, որտեղ ավելի քան 870 վրացի զինծառայող է մասնակցում միջազգային խաղարարար առաքելությանը:

Հիշեցնենք՝ նախագահի պաշտոնում իր առաջին օտարերկրյա այցը Զուրաբիշվիլին կատարել է Բրյուսել: Այցի ընթացքում բանակցություններ է վարել Եվրամիության ղեկավարների հետ, Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը նշելով, որ եվրաինտեգրումը Վրաստանի զարգացման հիմնական հեռանկարներից մեկն է: