Սև ծովը պետք է կրկին դառնա համագործակցության ծով. Սալոմե Զուրաբիշվիլի

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության ինստիտուտներին՝ Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացներին աջակցելու համար», — այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Զուրաբիշվիլիի, եվրաինտեգրումը Վրաստանի զարգացման հիմնական հեռանկարներից մեկն է: Նրա խոսքերով, Սևծովյան ավազանը պետք է լինի համագործակցության ծով, որը կկապի Եվրամիությունն ու կովկասյան տարածաշրջանը, ինչն էլ իր հերթին լրացուցիչ կայունություն կբերի:

Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում իր ընտրությունը ևս կապում է Եվրամիության ինտեգրմանն աջակցելու հետ: