Վրաստանում անվադողերի վերամշակման գործարան կկառուցվի

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է չինական Emeishan Gongping Environmental Technology ընկերության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել է անվադողերի վերամշակման ձեռնարկության շինարարական նախագծի իրականացման հնարավորության մասին:

Ընկերության ներկայացուցիչները նախարարության ներկայացուցիչներին տեղեկացրել են ձեռնարկության կարևորության և գործառույթի մասին: Բացի անվադողերից, ձեռնարկությունը նախատեսում է չժանգոտվող պողպատի և ռետինե արտադրատեսակների մշակման աշխատանքներ:

Չինական ընկերությունը սկզբնական շրջանում նախատեսել է ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Գործարանի բացման հարցը մոտ ապագայում կքննարկվի և վերջնական որոշում կընդունվի:

Թողնել պատասխան