«Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը արձագանքել է քաղաքապետի հայտարարությանը

«Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունն արձագանքել է քաղաքապետի՝ օդորակիչներին վերաբերող հայտարարությանը՝ նշելով, որ գրեթե բոլոր միկրոավտոբուսների օդորակման համակարգերը կարգավորված են:

«Տեղեկացնում ենք, որ «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը ամառվա ժամանակահատվածի համար նախապատրաստման աշխատանքներ սկսել է դեռևս մարտ ամսից, և բոլոր մեքենաներում իրականացվում են օդորակիչների նորոգման կամ փոփոխման աշխատանքներ: Բացի այդ, «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերության բոլոր վարորդներին տրվել է հստակ ցուցումներ՝ օդի ջերմաստիճանի բարձրացման դեպքում տրանսպորտային միջոցում օդորակիչների միացման վերաբերյալ»,- ասվում է ընկերության հայտարարությունում:

Նշենք, որ երեկ՝ մայիսի 16-ին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանձնարարել էր շոգ օրերին ընդառաջ՝ կարգի բերել միկրովատոբուսների օդորակման համակարգերը։

Թողնել պատասխան