Թբիլիսին Եվրահանձնաժողովի որոշումը պատմական է համարում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի հարցով Եվրահանձնաժողովի որոշումը պատմական է համարել:

«Առաջին անգամ պատմական արձանագրություն է ի հայտ եկել, որ Եվրամիությունը և Եվրահանձնաժողովը Եվրոպայի խորհրդին խորհուրդ են տալիս Վրաստանին տրամադրել ԵՄ անդամ դառնալու հեռանկար: Եվրահանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլայի խոսքով՝ Եվրոպան իր դռները բացել է Վրաստանի առաջ։ Սա իսկապես պատմական որոշում է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Միաժամանակ Ղարիբաշվիլին նշել է, որ երբ Եվրախորհուրդը հաստատի Եվրահանձնաժողովի առաջարկությունները, Վրաստանի կառավարությունն անմիջապես կսկսի աշխատել Բրյուսելի հետ։

Ըստ վարչապետի՝ առաջարկությունների մեծ մասն արդեն օրակարգում է.

«Կան այլ հարցեր, որոնք մենք կպարզենք Բրյուսելի հետ և կաշխատենք ու կստանանք թեկնածուի կարգավիճակ»:

Նշենք, որ Եվրահանձնաժողովն այս փուլում չի աջակցում Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն:

Կարդացեք նաև՝

Չեմ նախանձում ո՛չ Ուկրաինային, ո՛չ էլ Մոլդովային. Ղարիբաշվիլի

ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու պայմանները

Եվրահանձնաժողովը չի աջակցում Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակին