Վարորդական իրավունքի քննությունն իրական պայմաններում հանձնելն այսօրվանից պարտադիր է

Վրաստանում այսօրվանից՝ ապրիլի 25-ից վարորդական իրավունքի գործնական քննությունը պարտադիր է B և BE կատեգորիաների համար իրական երթևեկությամբ։

Համաձայն ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ վարորդը պետք է մոտ 17 կմ ճանապարհն անցնի 25 րոպեում՝ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները։

Քաղաքացին, ով հանձնել է տեսական քննությունը, և գործնական քննության առաջին փուլը՝ փակ դաշտում, բնական պայմաններում քննությունը հանձնելու համար կունենա 365 օր ժամանակ, 3-րդ փուլը ևս հաջողությամբ հանձնելու դեպքում կստանա վարորդական իրավունքի վկայականը։

Հիշեցնենք, որ Վրաստանի 9 քաղաքներում, որտեղ այսօրվանից կանցկացվեն վարորդական իրավունքի քննություններ, արդեն պատրաստվել են ճանապարհահատվածներ, որտեղ վարորդի թեկնածուն պետք է անցնի գործնական քննության երկրորդ փուլը։ Սամցխե-Ջավախեթիի բնակիչները կանցնեն քննությունը Ախալցիխե քաղաքում: