Ավելի քան 26 հազար նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 հազար 320 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 226 հազար 444-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 9 հազար 555 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 30 հազար 65 մարդ։

Վարակից մահացել է ևս 44 մարդ, ընդհանուր՝ 15 հազար 60:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 31.09%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 23.40%, վերջին 7 օրվանը՝ 26.38%: