Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էմի Դիասի հետ։
Նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, նաև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը։
Հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլին և ԱՄՆ պաշտպանական ատաշե, գնդապետ Ջոնաթան Ադամսը։