Ուսանողները ծրագրում են ցույցը շարունակել շփման գծում

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ հավաքված ուսանողները առաջիկա օրերին ծրագրում են բողոքի ցույցը շարունակել շփման գծում:

Ուսանողները հայտարարել են, որ այսօրվա ակցիան կշարունակեն այնտեղ: Նրանք հրաժարվել են միանալ խորհրդարանի շենքի մոտ հավաքվածներին՝ նշելով, որ խորհրդարանի շենքի մոտ ընթացող ակցիան քաղաքականացված է, դրա հետևում կանգնած է ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը:

Միևնույն ժամանակ մի շարք ուսանողներ երթով շարժվել են դեպի խորհրդարան, նրանց կարծիքով, շարժումը, որն այսօր ստացավ երիտասարդական հեղափոխություն անվանումը, քաղաքականացված չի կարող լինել: