Վրաստանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել թուրք ժողովրդին. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր Twitter-յան միկրոբլոգում արձագանքել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին և իր ցավակցությունը հայտնել թուրք ժողովրդին և երկրի նախագահին։

«Ես իմ խորին զորակցությունն եմ հայտնում Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը՝ Կահրամանմարաշի ավերիչ երկրաշարժից տուժածներին։

Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Մենք կանգնած ենք թուրք ժողովրդի կողքին և պատրաստ ենք ձեզ ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն»,- գրել է Ղարիբաշվիլին։

Այսօր Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով Սիրիայում հաստատվել է 320 զոհի մասին, իսկ Թուրքիայում՝ առնվազն 284 զոհի։ Reuters-ը, հենվելով պաշտոնական աղբյուրների վրա, հաղորդում է, որ ընդհանուր առմամբ տուժել է 3 000 քաղաքացի։

Այս դժվարին պահին Վրաստանը թուրք ժողովրդի կողքին է. Զուրաբիշվիլի