Վրաստանում արդեն 668 բուժաշխատող է պատվաստվել

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը մեկնարկել է: Մարտի 15-ի դրությամբ երկրում պատվաստվել է 668 բուժաշխատող: Այս մասին հաղորդել են Վրաստանի Առողջապահության նախարարությունից: Մարտի 15-ի ժամը 20:00-ի դրությամբ booking.moh.gov.ge կայքում գրանցվել է 4202 բուժաշխատող։

Վրաստանը մարտի 13-ին ստացավ ավելի քան 42 հազար չափաբաժին «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ, մարտի վերջին երկիրը կստանա շուրջ 30 հազար չափաբաժին «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութից: