Այս դժվարին պահին Վրաստանը թուրք ժողովրդի կողքին է. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր Twitter-յան միկրոբլոգում արձագանքել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին և իր ցավակցությունը հայտնել թուրք ժողովրդին և երկրի նախագահին։

«Ես սգում եմ Կահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական զոհերի համար:

Այս դժվարին պահին Վրաստանը կանգնած է թուրք ժողովրդի կողքին։ Իմ խորին վիշտն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ուժ եմ մաղթում տեղում աշխատող փրկարարներին»,- գրել է Զուրաբիշվիլին:

Այսօր Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով Սիրիայում հաստատվել է 320 զոհի մասին, իսկ Թուրքիայում՝ առնվազն 284 զոհի։ Reuters-ը, հենվելով պաշտոնական աղբյուրների վրա, հաղորդում է, որ ընդհանուր առմամբ տուժել է 3 000 մարդ։