Ի՞նչ կփոխեի իմ համայնքում. էսսեների մրցույթ

Բոլորիս հայտնի է, որ Վրաստանի շրջաններում, գյուղերում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում: Մի պահ պատկերացրեք՝ ձեզ տրվել է ձեր գյուղում/համայնքում փոփոխություն անելու հնարավորություն. ի՞նչ կփոխեիք:

«Ալիք մեդիան» հայտարարում է էսսեների մրցույթ «Ի՞նչ կփոխեի իմ համայնքում» թեմայով: Դուք ունեք հնարավորություն պատմելու ձեր գյուղի մասին, խոսելու ձեր համայնքի խնդիրների մասին և ներկայացնելու, թե հնարավորության դեպքում ի՞նչ կփոխեիք:

Ներկայացված էսսեները, որոնք կհամապատասխանեն պայմաններին, կհրապարակվեն «Ալիք մեդիայի» ընթերցողից բաժնում և կտեղադրվեն ֆեյսբուքյան մեր էջում:

Կայքում ամենից շատ դիտումներ ստացած էսսեի հեղինակը կպարգևատրվի խորհրդանշական գումարային մրցանակով, իսկ ֆեյսբուքյան մեր էջում ամենից շատ «տարածում»  ու «հավանում» ստացած էսսեի հեղինակին հյուր կգնա «Ալիք մեդիայի» նկարահանող խումբը՝ տեղում լուսաբանելով առկա խնդիրները:

Հրապարակման պայմաններն են՝

  • Ներկայացվող նյութի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 700 բառը
  • Նոթերը պետք է ներկայացվեն միայն հայերենով, չպարունակեն զրպարտություն, ատելության խոսք, բռնության քարոզ
  • Գրավոր տեսքով նյութն ուղարկել info@aliq.ge էլ. հասցեին
  • Նյութին կից կարող եք ներկայացնել նաև լուսանկարներ, տեսանյութ
  • Նյութին կից հարկավոր է ուղարկել հեղինակի մասին կարճ տեղեկատվություն (անուն, ազգանուն, տարիք, բնակության վայր, ցանկալի է նաև հեղինակի լուսանկարը)

Նյութերն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը։