Ուսուցիչների աշխատավարձի բարձրացումն ու թոշակառու մանկավարժների ծրագիրը շարունակվելու են . Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում իր ամենամյա զեկույցը ներկայացնելիս անդրադարձել է նաև կրթական ոլորտի ֆինանսավորմանը, մասնավորապես նշելով, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացումն ու թոշակառու մանկավարժների դրամական պարգևների ծրագիրը շարունակական են լինելու:

«Անհնար է խոսել  կրթական համակարգի արդյունավետ բարեփոխման մասին, եթե չունենանք արժանապատիվ վարձատրվող բարձր որակավորմամբ ուսուցիչներ»,- հայտարարել է վարչապետը:

Ինչ վերաբերում է թոշակառու մանկավարժների միանգամյա դրամական պարգևներին, նրա հավաստմամբ՝ այս ծրագիրը ևս անպայման պետք է շարունակվի:

«Հազարավոր թոշակառու «պրակտիկոս» ուսուցիչ դրամական պարգև ստանալով արժանապատվորեն դուրս եկավ համակարգից: Այս ծրագիրը անպայման պետք է շարունակվի, որպեսզի մեր թոշակառու մանկավարժներին հնարավորություն տանք անմիջապես անցնելու թոշակի, և համակարգը համալրվի նոր, երիտասարդ կադրերով, որոնք շատ արագ պետք է բարձրացնեն իրենց կարգավիճակը»,- հայտարարել է Գախարիան: